Թուրքիա-Հայաստան սահմանի բացման կոնկրետ ամսաթվեր հայտնի չեն, Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ, РИА Новости-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել: «Այս թեմայի (թուրք-հայաստանյան սահմանի բացման) հետ կապված կոնկրետ ամսաթվեր չկան։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- ասել է գործակալության աղբյուրը։