Թուրքական Բայրաքթարը հարվածում է Հայաստանի էներգետիկ ոլորտին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատմեց Ստամբուլում հունիսի 27-ին կայացած հանդիպման մասին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները», – գրել է Խուդաթյանը Ֆեյսբուքում՝ հրապարակելով Բայրաքթարի հետ համատեղ լուսանկար։

Ի՞նչ կարող է քննարկել Թուրքիայի նախարարը՝ այն էլ հայ հասարակության ընկալման մեջ բավական բարդ ասոցացիա ունեցող ազգանվամբ, Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամի հետ։ Ի՞նչ պետք է քննարկի թուրք կառավարության անդամը՝ այն իշխանության ներկայացուցիչը, որը դեռ ԽՍՀՄ ժամանակներից ձգտում էր փակել Մեծամոր ԱԷԿ-ը։ Ի՞նչ կարող է քննարկել Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայ պաշտոնյայի հետ այն բանից մի քանի օր անց, երբ կալանավորվեց բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, ով հանդիսանում է Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերը։ Ի՞նչ պետք է քննարկի Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ներկայացուցիչը Հայաստանի նախարարի հետ այն ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է «Էլեկտրական ցանցեր Հայաստանի» բաժնեմասերի հնարավոր վաճառքի մասին։

Թուրքիայի խոշոր էներգետիկ ընկերությունները՝ Elektrik Üretim A.Ş. (EÜAŞ)՝ պետությանը պատկանող և էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող կազմակերպություն, և ENKA՝ խոշորագույն մասնավոր կոնցեռն, որն իրագործել է բազմաթիվ էլեկտրակայանների շինարարություն։ Նշենք նաև վերականգնվող էներգիայի ոլորտի ընկերություններ՝ IC Ictas Energy Investment Holding և Sanko Energy Group։

Այս ընկերություններից ցանկացածին Փաշինյանը պատրաստ կլիներ վաճառել ոչ թե բաժնեմասեր, այլ ամբողջությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ նպատակ ունենալով նվազեցնել ռուսական կապիտալի ներգրավվածությունը երկրի ենթակառուցվածքներում։ Եթե Մեծամորի ԱԷԿ-ը փակվի (և «Ռոսատոմի» նախագծով նոր ԱԷԿ չկառուցվի), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կարող են հայտնվել թուրքական ընկերություններից մեկի ձեռքում, իսկ գազը՝ ռուսականի փոխարեն, Հայաստանը սկսի ձեռք բերել Ադրբեջանից (դեռևս 2023-ի հոկտեմբերին փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր այդ հնարավորության մասին)՝ երկիրը կընդգրկվի Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ կախվածության մեջ։

Այս ամենը հուշում է, որ Կարապետյանի կալանավորումը չէր սոսկ էմոցիոնալ քայլ «հիմնազուրկ վարչապետի» կողմից, այլ վաղուց մտածված և ծրագրավորված քաղաքական ակցիա, որի համար անհրաժեշտ էր միայն առիթ։ Այդ առիթը դարձավ Սամվել Կարապետյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությամբ արված հայտարարությունը։

Եվ հենց այդ համատեքստում հարվածը Եկեղեցուն դառնում է տրամաբանական։ Թուրքական կապիտալը սովոր է «մյուսի վանք մտնել իր կանոններով»։ Դիտեք, թե ինչ եղավ Աջարիայի հետ՝ տարիների տնտեսական ներխուժումից հետո. եթե 2000-ականների սկզբին այնտեղ կար մոտ հարյուր մզկիթ, ապա 2014-ին՝ ավելի քան 160։ Թուրքական ներդրումները փոխում են թե՛ ժողովրդագրական, թե՛ կրոնական լանդշաֆտը՝ անկախ տարածաշրջանի աշխարհագրական դիրքից։

Փաշինյանը ՀՀ-ը առաջնորդում է մի ուղղությամբ, որի տրամաբանությունը լիովին հասկանալի է։ Կարապետյանի կալանավորումը և Եկեղեցու դեմ իրականացվող հարվածները հաջորդական քայլեր են՝ ուղղված քաղաքական դաշտը պատրաստելու Թուրքիային և Ադրբեջանի մուտքին ընդառաջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է նման գործըընթացքի։ Չէ՞ որ Փաշինյանն այլևսժողովրդին չի հարցնում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։