«Թուրքական ավիաուղիներ»-ը մարտի 11-ից կսկսի ուղիղ չվերթեր դեպի Երևան՝ շաբաթական յոթ անգամ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների՝ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10 անգամի, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 անգամի։
«Եվս մեկ քայլ առաջ. Turkish Airlines ավիաընկերությունը 2026թ․ մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ», — գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։




