«Տուն չունեի, հիվանդանոցում էի ապրում, որտեղ մայրս բուժվում էր, ու ամեն ինչ անում էի, որ Նարեկը դրա մասին չիմանա». Տաթև Ասատրյան

«Սովորում էի Երգի պետական թատրոնում, Նարեկի հետ այնտեղ եմ ծանոթացել: Այդ ժամանակ մայրս արդեն հիվանդանոցում բուժում էր ստանում: Դասերից հետո, որ Նարեկն ինձ պետք է տուն տաներ, ասում էի՝ «ինձ իջացրու հիվանդանոց, մորս տեսնեմ, հետո ես կգնամ տուն»: Բայց տուն չունեի, ես այդտեղ էլ ապրում էի ու ամեն ինչ անում էի, որ հանկարծ Նարեկը դրա մասին չիմանա: Նոր էինք շփվում իրար հետ, ամաչում էի պատմել:

Նարեկն ինձ առաջին հերթին գրավեց որպես մարդ: Ինձ այս կյանքում ոչ ոք ոչնչով չի կարող զարմացնել՝ ոչ իր ունեցածով, ոչ էլ անունով: Ես մարդուց կարող եմ տպավորվել միայն իր մարդ լինելու համար: Մարդն ինձ կարող է զարմացնել միայն մարդ լինելով, ուրիշ ոչ մի բանով: Նարեկը շատ լավ մարդ է:

Ամենակարևոր բանը, որ մարդ պիտի իր մեջ ունենա, դա խիղճն է: Կարևոր չի երեխա ունենալուց տղա կունենաս, թե աղջիկ, երեխադ պիտի խիղճ ունենա:

Ճիշտ որոշում էր, որ Նարեկն իմ կյանքում պիտի լիներ»,- Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով ամուսնու՝ Նարեկ Ստամբոլցյանի մասին, պատմել է երգչուհի Տաթև Ասատրյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։