Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղեվարձը 100 դր էր ու իրականացվում էր ավելի պատշաճ, քաղաքացիների վճարում էին բարեխղճորեն։
Տրանսպորտի «բարեփոխում» անվան տակ, քաղաքացիներին դեմ գնալով ՔՊ-ն թանկացրեց ուղեվարձը 150 դր ու հիմա կանգնել են փաստի առաջ։
2025թ. հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով, քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։
Ասե՛ք կանե՛նք, կարգախոսով քաղաքացիներին խաբածները ստացան հերթական ապտակը։
Չբարեփոխված թանկացած տրանսպորտի դեմ բոյկոտը շարունակական է լինելու։
Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու, տղաներ ու աղջիկներ»: