TRIPP-ը ներկայիս պահին Հայաստանի համար և՛ հնարավորություններ է բացում, և՛ ռիսկեր է ստեղծում․ Նարեկ Կարապետյան

TRIPP նախագիծը ներկայիս պահին Հայաստանի համար և՛ հնարավորություններ է բացում, և՛ ռիսկեր ստեղծում։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա պարզաբանել է, որ հնարավորությունները կապված են այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն որպես երաշխավոր է հանդես գալիս այս նախագծի շրջանակներում։ Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես վկա։ «Մեր արտաքին քաղաքական հայեցակարգն այն է, որ պետք է լինեն առնվազն երկու երաշխավորներ։ Դա միակ երաշխիքն է։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք չունեն երաշխավոր կամ այդ երաշխավորը մեկն է», — նշել է նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։