«Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով»․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ-ի հունվարի 1-ից, այսինքն 2.5 ամսից Երևանում հանրային տրանսպորտի բոլոր տեսակների ուղեվարձը կթանկանա։ Ու կթանկանա ոչ 10 դրամով ու ոչ էլ 20 դրամով, ոչ 20%-ով և ոչ էլ 30%-ով։ Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա կամ կբարձրանա անգամներով` 2-ից 3 անգամ, որը զգալիորեն կհարվածի ձեր գրպանին ու տեսանելի ազդեցություն կունենա ձեր ֆինանսական վիճակի վրա։ Այնինչ Երևանի ավագանու քպ կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը հերթական կռուտիտն է անում ու երևանցուն Երևանի 2806-ամյակը շնորհավորելով հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելով համոզում է, թե թանկացումը ձեր ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չի ունենա։
Սուտ, կեղծիք ու խաբեություն։
Ու այ այսպես արդեն 6 տարի է՝ սրանք խաբում են ու համոզում մի ողջ ժողովրդի։
Իմ միամիտ ու խաբված ժողովուրդ ջան,
Իմ հարմարված ու հանդուրժող ազգ ջան,
Մի խաբվիր ու մի հանդուրժիր»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։