Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն սոցկայքի իր էջում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին: «Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են Վաշինգթոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- գրել է նա:
Նշենք, որ Ռաուֆօղլուն բնակվում է Վաշինգթոնում, «Թուրան»-ի թղթակիցն է Պետդեպում: