ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Ռուսաստան այցելելու հրավեր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր», — ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ հավանակա՞ն է, որ ԱՄՆ նախագահը Մոսկվա այցելի մինչև տարեվերջ: