ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գործադիր հրաման ստորագրել, որով Մեքսիկական ծոցը վերանվանվում է Ամերիկայի ծոցի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրա խոսքով՝ երդմնակալությունից հետո հանրապետականը ստորագրելու է ավելի քան 200 օրենք, այդ թվում՝ անվանափոխելու որոշ վայրեր, օրինակ՝ Մեքսիկական ծոցը։
ԱՄՆ նորընտիր առաջնորդը հայտարարել է ծովածոցին նոր անվանում տալու իր ցանկության մասին՝ ելույթ ունենալով հունվարի 7-ին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում: Նա գեղեցիկ ու տեղին է գտել «Ամերիկյան ծոց» անունը։