ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունն ի վերջո կհաջողվի կարգավորել: Այս մասին փոխանցոքւմ է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք Ռուսաստանի հետ ստեղծված իրավիճակը»,-ասել է նա՝ անդրադառնալով հակամարտությանը։
«Կարծում եմ՝ մենք կլուծենք այն»,-հավելել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։
Ամերիկացի առաջնորդը հիշատակել է ուկրաինական հակամարտությունը՝ պատճառաբանելով, թե կարող է արդյոք ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ:
«Մենք կարգավորել ենք յոթ պատերազմ։ Մենք մոտ ենք ութերորդի կարգավորմանը (հակամարտությունը Գազայի հատվածում)։ Չեմ կարծում, որ պատմության մեջ որևէ մեկը այսքան հակամարտություններ է կարգավորել։ Բայց, հնարավոր է, նրանք պատճառ կգտնեն ինձ այդ մրցանակը չտալու համար»,-կարծում է ամերիկացի առաջնորդը։
Նա նախկինում բազմիցս հասկացրել էր, որ ակնկալում է ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ: