Թրամփը հաստատեց՝ զրուցել է Պուտինի հետ. ինչ են քննարկել

Թրամփը պաշտոնապես հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ է անցել։ Քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:

«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,- ասել է Թրամփը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ, և Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Բայց նախ, ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»: