«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմին հանձնարարել է հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպել իրանցի պաշտոնյաների հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

«Թրամփը հայտնել է, որ իրանցիները երկուշաբթի միջնորդների միջոցով կապ են հաստատել իր հետ»,- նշում է հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ, Washington Post-ը գրում է, որ Իրանի ներկայացուցիչները միջնորդներին ասել են, որ պատրաստ են վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ, բայց նախ ցանկանում են, որ Իսրայելը դադարեցնի հարձակումները։

Ըստ լրատվամիջոցի՝ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու ջանքերը գլխավորել են Օմանը և Կատարը։

Հաղորդվում է, որ Թրամփը որոշել էր ժամանակից շուտ լքել Կանադայում տեղի ունեցած G7 գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։

ԱՄՆ նախագահը նաև հրաժարվել էր ստորագրել G7 երկրների համատեղ հայտարարությունը, որով Իսրայելին և Իրանին կոչ էր արվում դադարեցնել փոխադարձ հարձակումները, ինչը վկայում է Թրամփի և այլ առաջնորդների միջև անհամաձայնությունների մասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։