ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու փաստից։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես դժգոհ եմ», — ընդգծել է Թրամփը։
Մոջթաբա Խամենեին հանգուցյալ այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է: Մարտի 8-ին ABC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը պնդեց, որ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը «երկար չի դիմանա» առանց ԱՄՆ-ի հավանության:





