Թրամփը 240 հազար ուկրաինացիների զրկելու է փախստականի կարգավիճակից․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 240,000 ուկրաինացի ներգաղթյալներին զրկել փախստականի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ նրանք այլևս չեն օգտվի ԱՄՆ-ի կողմից տրված ժամանակավոր պաշտպանության ծրագրից։ Այս մասին գրում է Reuters-ը։

Որոշումը նախատեսված է ընդունել 2025թ-ի ապրիլին, ինչը կարող է արագացնել արտաքսման (դեպորտացիայի) գործընթացը։

Աղբյուրը նաև նշում են, որ դա կապված չէ Զելենսկու հետ ունեցած վիճաբանության հետ։