Թրամփն ընդհատել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը՝ Պուտինին զանգահարելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է եվրոպական առաջնորդների հետ բանակցությունները՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Bild-ի լրագրող Պաուլ Ռոնցայմերը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա խոսքով՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպումը կվերսկսվի Ռուսաստանի նախագահի հետ զրույցից հետո։

Օգոստոսի 18-ին Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փակ հանդիպումը տևել է ոչ ավելի, քան մեկ ժամ։ Դրանից հետո քաղաքական գործիչները շարունակել են քննարկել ուկրաինական կարգավորման հարցերը Եվրոմիության (ԵՄ) ղեկավարների հետ միասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։