Թրամփն Ուկրաինա կուղարկի Tomahawk թևավոր հրթիռներն, որոնք կհասնեն մինչև Մոսկվա և Պետերբուրգ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարցրել է, թե ինչու Ուկրաինան չի հարվածում Մոսկվային։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան քաղաքականությունում սեփական իրազեկ աղբյուրներին:

Սպիտակ տան ղեկավարը դիտարկել է Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ ուղարկելու հնարավորությունը: Եթե Tomahawk-ը գործարկվի Ուկրաինայից, նրանք կարող են հարվածել Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին:

Հավելենք՝ այդ հրթիռների հավանական մատակարարման հարցը դեռ քննարկվում է։ Ի դեպ, բարձրաստիճան զրուցակիցները պնդում են, որ Tomahawk հրթիռները առայժմ դուրս են մնացել մատակարարումների ցանկից։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։