Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Հանրապետականը այս որոշման մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում:

12 երկրի (Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն) քաղաքացիներ ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի, ևս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք:

Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ:

Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական ​​բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:

Ըստ Թրամփի՝ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։