Թրամփն անձամբ դիմել է Պուտինին՝ խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվածներ հասցնելուց. Պեսկով

ԱՄՆ նախագահ Թրամփն իսկապես անձամբ դիմել է նախագահ Պուտինին՝ խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվածներ հասցնելուց՝ Աբու Դաբիում բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ փետրվարի 1-ին նախատեսվում է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների 2-րդ փուլն Աբու Դաբիում: Այսօր Զելենսկին ասել է, որ բանակցությունների ամսաթիվը հնարավոր է փոխվի՝ Իրանի շուրջ տիրող իրավիճակի պատճառով:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։