«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք. Նիկոլ Փաշինյան

«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետտ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ՀՀ երկաթուղիները գտնվում են ՌԴ-ի կառավարման ներքու ու, գուցե, Ռուսաստանի համար հետաքրքրություն առաջանա ներդրում իրականացնել Իջևան-Հրազդան, Իջևան-Ղազախ երկաթուղիները վերականգնել։

«Իհարկե, անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը երկաթուղային կապ է ստանում նաև Իրանի հետ, որը չի եղել, Չինաստանն է ստանում նաև նոր ճանապարհ դեպի Արևուտք։

«Շատ էական է դիտանկյունի հարցը, թե որ դիտանկյունից կնայենք։ Այո, կա հարց, որ դա խնդիրներ է ներկայացնում Ռուսաստանի ու Իրանի շահերի համար, բայց եկեք այն դիտանկյունից նայենք, որ, գուցե, այս նախագիծը լավ հնարավորություն դառնա, որ տնտեսական համագործակցություն լինի Իրանի ու ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համար»,- ասաց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։