ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պարզաբանել» է, թե ինչ խոչընդոտ են վերացնում ստորագրված փաստաթղթով եւ ինչ է նշանակում՝ մարդիկ անարգել պետք է օգտվեն ճանապարհից։
«Պատկերացնենք՝ Ադրբեջանի քաղաքացին գալիս է իր անձնագրով Կոռնիձորի կամրջի մոտ եւ ասում է՝ ուզում եմ գնալ Նախիջեւան, պատրաստ եմ վճարել Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված գումարը օրինակ, մաքսային հսկողություն անցնել, այ խոչընդոտը դա է, որ ասում ենք՝ թույլ չեն տալիս։ Կամ օրինակ, ՀՀ քաղաքացին գնում է Երասխ եւ ասում է՝ ուզում եմ էստեղով գնալ Մեղրի, պատրաստ եմ Ադրբեջանի լիազորությամբ բոլոր ստուգումներն անցնել, վճարել, Ադրբեջանն ասում է՝ ոչ։ Այ խոչընդոտ դա է, որ վերացնում ենք»,– ասաց Փաշինյանը։