Սյունիքով «Թրամփի երթուղու» անցման հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այս մասին Sputnik Армения ռադիոյի «Абовян time» ծրագրի եթերում ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը։
«Այս հարցը, բնականաբար, բարձրացվում է բարձր մակարդակի երկխոսության համատեքստում։ Ամեն դեպքում, այս թեման չի կարող չբարձրացվել։ Ես կցանկանայի հիշեցնել Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ հարցը քննարկվում է միայն Միացյալ Նահանգների հետ։ Բայց սա կարեւոր թեմա է, եւ այն, անշուշտ, չի կարող չընդգրկվել մեր երկխոսության մեջ»,- նշել է ռուս դիվանագետը։
Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է տարբեր քաղաքական մակարդակներում, աջակցելն է տարածաշրջանում իրական խաղաղության, կայունության եւ բարգավաճման հանգեցնող ցանկացած քայլի։
«Ինչ վերաբերում է յոնկրետ այսպես կոչված «Թրամփի երթուղուն», մենք սպասում ենք ավելի կոնկրետ տեղեկատվության դրա գործունեության մանրամասների եւ մեխանիզմների վերաբերյալ։ Սկզբում եկեք հասկանանք, թե ինչ է այն ենթադրում որոշակիության առումով»,- ընդգծել է Կոպիրկինը։




