«Թրամփի ծրագիրը Զանգեզուրի միջանցքից ոչնչով չի տարբերվում. մենք կտրականապես դեմ ենք դրան». Իրան

Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կովկասի վերաբերյալ ծրագրին, քանի որ այն լրջագույն սպառնալիք է Իրանի անվտանգության համար, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Վելայաթին այս հայտարարությունն արել է Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։

«Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, և Իրանը կտրականապես դեմ է դրան»,- ընդգծել է նա։

Վելայաթին պարզաբանել է, որ միջանցքը Իրանից հյուսիս պայմաններ է ստեղծում «ՆԱՏՕ-ի ներկայության համար» և լուրջ անվտանգության սպառնալիք է Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային մասերի համար։

Նա միաժամանակ հայտարարել է, որ այս ծրագիրը «գործնականում նույն նախագիծն է, որի անունը պարզապես փոխվել է, և որն այժմ իրականացվում է Հայաստան ամերիկյան ընկերությունների ժամանման եղանակով»։

Վելայաթին նշել է, որ ԱՄՆ-ը տնտեսական գործունեության քողի տակ ռազմական միջամտություն է կատարում տարածաշրջանում։

«Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները սկզբում թվացյալ տնտեսական նախագծերով թափանցում են զգայուն տարածաշրջաններ, սակայն աստիճանաբար նրանց ներկայությունն ընդլայնվում է՝ ներառելով ռազմական և անվտանգության չափումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ «ամերիկյան ներկայության բացումը Իրանի սահմաններին ցանկացած ձևով ակնհայտ անվտանգության հետևանքներ ունի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։