Թրամփ․ «Դեմոկրատները ցանկանում են կեղծել ընտրությունները»

Միացյալ Նահանգներում վաղը կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ քվեարկության արդյունքները կարող են կեղծվել։

«Դեմոկրատները ցանկանում են կեղծել ընտրությունների արդյունքները։ Նրանք ամեն օր խոսում են քվեարկության համար նախատեսված ժամկետը երկարաձգելու մասին։ Հարկավոր է վերադառնալ բացառապես քվեաթերթիկներով քվեարկությանը», — Փենսիլվանիայում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ կոչ անելով վերացնել վաղաժամ քվեարկության պրակտիկան։

Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգներում վաղաժամ քվեարկել է արդեն շուրջ 80 միլիոն ընտրող։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։