«Տպավորություն է, թե աղանդի հավաքի եմ». Վարդանյանը՝ Փաշինյանի և ՔՊ-ի մասին

«Էս հարցուպատասխաններին տպավորություն է, որ աղանդի հավաքի եմ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ձեր հրապարակված կանոնակարգում գաղտնի կետ կա՞, որ օրը 4 անգամ պետք է ծափ տաք կամ Փաշինյանի նկարը կախեք ձեր աշխատասենյակներում։ Բա Եվրոպա եք գնում, էդ որտե՞ղ եք էդպիսի բան տեսել, կարո՞ղ է՝ ձեզ «ֆյուրերով» պետք է դիմենք՝ հստակեցրեք, պրծնենք»,– ասաց նա։

Վարդանյանն անդրադարձավ նաև իշխանությունների պնդումին, թե ըստ բանակցությունների՝ Արցախը մինչև իրենց գալն էր հանձնված։

«Եթե Արցախը վաղուց հանձնված էր, Ալիևը ինչու չէ՞ր վերցնում, ասել է՝ մինչև Փաշինյանը չգա՝ չեմ վերցնե՞լու, պետք է անպայման Փաշինյանի ձեռքից վերցնե՞մ»,– հարցրեց նա։

Կառավարությունը որոշեց, որ հարցը ձևակերպված չէ, և ոչ ոք չմոտեցավ ամբիոնին՝ պատասխանելու։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։