Թոշակառուներին քեշբեք տրամադրելու համար բյուջեից կրկին գումար հատկացվեց

«Նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառումներին հետվճար տրամադրելու միջոցառումի շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված ԱՍՀ նախաարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ՝ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարն իրականացնելու համար»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ հետվճարների համար 2025 թվականի բյուջեով ի սկազբանե նախատեսված է եղել 12.4 մլրդ դրամ, ճշտվելուց հետո 13.1 մլրդ դրամ է դարձվել, բայց այսօրվա որոշման հետ միասին այն կկազմի 16.3 մլրդ դրամ։

Թորոսյանը հայտնեց, որ արդեն կա ծրագրից օգտվող 350 հազար շահառու, ովքեր օգտվում են հետվճարի համակարգից։

«Այս որոշմամբ մենք վերադարձնում ենք գործարքների 12 %-ի չափով, բայց ոչ ավել քան 6 հազար դրամը, որը վճարվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը»,-հայտարարեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ծրագրի նախկին կարգավորմամբ թոշակառուներին և նպաստառուներին զրկեցին կոմունալ վճարներ կատարելու դեպքում հետվճարներ ստանալու իրավունքից։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։