«Տնային կալանքի պայմաններում Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ են, քան բանտային պայմաններում». փաստաբան

«Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված տնային պայմաններում, քան բանտային պայմաններում: Սամվել Կարապետյանը հիմա իրենց տնից չի կարող զանգել իր տային կամ աղջկան, որը բանտային պայմաններում կարող էր իրականացնել: Բանտային պայմաններում Սամվել Կարապետյանը կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է»,- ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Նա նշել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը պայմանավորված էր զուտ իրավական այն գործիքակազմով, որ դատական չորս ատյաններում արդեն իսկ ամրագրել էին, որ առողջական վիճակին չհետևելը, լուծումներ չտալը հիմք է խափանման միջոցի փոփոխման համար:

«Օրինակ, Սամվել Կարապետյանն իրենց տնից չի կարող զանգել տղային կամ աղջկան և հարցնել, թե ինչպես են։ Ամբողջությամբ սահմանափակված է այդ հարցը, որը բանտային պայմաններում կարող էր անել։ Բացի այդ, բանտային պայմաններում Սամվել Կարապետյանը կարող էր որոշակի հրապարակումներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է։ Հետևաբար, այն մարդիկ, որոնց մոտ կա թյուր կարծիք, թե ինչ-որ համաձայնություն կա այս ամենում, ես ուզում եմ փարատել այդ մարդկանց մտավախությունը, որ նման բան չկա։ Սա պարզապես պայմանավորված էր իրավական այն գործընթացով, որ 4 դատավոր արդեն իսկ ամրագրել էին՝ Սամվել Կարապետյանի առողջական վիճակին չհետևելը հիմք է խափանման միջոցի փոփոխման
համար»,-նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։