«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
Ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։