Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան hրել և վшյր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ hшրվшծել է որովայնի շրջանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ում ծնողը հայտնել է, որ Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում դասընկերներն են ծեծի ենթարկել նրան։

Հիվանդանոցում Երևանի բնակիչ՝ երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում իր 12-ամյա որդուն 13-ամյա համադասարանցին հրել և վայր է գցել, որից հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։