Թիվ 131 դպրոցից 2-րդ դասարանցին տեղափոխվել է հիվանդանոց. նրան հարվածել է դասընկերը

Մարտի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներից մեկում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 8-ամյա տղա է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Պեյո Յավորովի անվան» թիվ 131 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանում 8-ամյա աշակերտներից մեկը հրել է հիվանդանոց տեղափոխված դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։