«Տիգրան Խաչատրյանն ասաց՝ «40+10»-ին վերադարձ չկա»․ Մարիամ Աբրահամյան

ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու նրանց պահանջները: Արցախիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ հանրայնորեն վերահաստատելու իրենց պահանջները։

«Ներկայացրել էինք 12 կետից բաղկացած պահանջ․ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այսօր միայն սոցիալական ուղղվածությանը վերաբերող կետի շուրջ կարող է մեզ հետ քննարկում իրականացնել։

Հստակ էր նրա պատասխանը․ «40+10» ծրագրին հետդարձ ճանապարհ չկա։ Մշակվել է հավելյալ ծրագիր»,- հանդիպումից հետո հայտարարեց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ հիմնադիր Մարիամ Աբրահամյանը։
Նա նաև հավելեց, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները քննարկում կիրականացնեն՝ իրենց հետագա անելիքները որոշելու համար։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։