«Տիգրան Պարսիլյանը վիրավորական խոսք ասաց, դրա համար շիշը նետեցի»․ Հովիկ Աղազարյան

«Իմ ելույթի հետ կապված էր ԱԺ-ում եղած միջադեպը։ Վիրավորական խոսք ասաց Տիգրան Պարսիլյանը, դրա համար շիշը նետեցի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը, որ «փաստորեն Հայկ Սարգսյանի «շիշ բռնող»-ի մականունը փորձեցիք վերցնել», Աղազարյանը արձագանքեց․ «Շիշ նետողը»։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում իր ելույթում ասել էր, որ փորձ է արվում ՀԷՑ-ի պետականացումով հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի «մենք շրջվենք դեպի Արևմուտք՝ ՌԴ-ի հետ խռովելով»։

«Իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, Թուրքիան էլ որպեսզի մենք սկսենք իր հետ Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ գան, որից մի չնչին մասը կգա ՀՀ, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա։ Հետևաբար կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ընդգծել էր Աղազարյանը։

ՔՊ-ական Արման Եղոյանը տեղից ամոթանք էր տվել, որից հետո քաշքշուկ էր սկսվել, Աղազարյանը ջրի շիշը նետել էր ՔՊ-աականների ուղղությամբ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։