Search
Close this search box.

Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրքը՝ լրատվամիջոցին առնչվող գործով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է «ՍիվիլՆեթ»-ին առնչվող գործով հայցադիմումի համար նախատեսված 150 հազար դրամ պետական տուրքը, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ դատարանը մերժել էր Ավինյանի՝ պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու միջնորդությունը և «ՍիվիլՆեթ»-ի դեմ նրա հայցադիմումը վերադարձրել էր։ Հայցադիմումում Ավինյանը 150,000 դրամ պետական տուրքը որակել էր որպես «բավականին մեծ գումար»՝ նշելով, որ դրա վճարումը «ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի իրեն և իր ընտանիքին»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Ավինյանը հայցը ներկայացրել է լրատվամիջոցի՝ նոյեմբերի 13-ի հետաքննության առնչությամբ։