Այսօր ընտրվեցի Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Ավինյանը․
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։
Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և պատասխանատվության վրա։
Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը: