Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. Արթուր Չախոյան

«Երկու օր է անցել իմ հրապարակած առանց շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Այդ հրապարակման մեջ ես հրապարակային պահանջել եմ, որ Տիգրան Ավինյանը հերքի, թե նա 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար, և եթե կապ չունի, ապա քանդի ապօրինի կառուցված այդ շուկան, ինչպես քանդում է ծեր, տարեց պապիկների ավտոտնակները։

Սակայն Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը, քանի որ, ինչպես պարզվում է Oragir.News-ի հրապարակած հոդվածից, դա իր մտերիմներին պատկանող շուկա է։

Դրա համար է Տիգրան Ավինյանը լռում, իսկ այդ դեպքի վերաբերյալ 2024թ․ տրված կոռուպցիայի հաղորդման հիման վրա ՀՀ դատախազությունը նույնիսկ քրեական գործ չի հարուցել և ևս աչք է փակել։

Փաստացի ստացվում է, որ Տիգրան Ավինյանի լռությունը նշանակում է՝ նա իր մտերիմներից 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար։

Ավինյան, հերքի, եթե սխալ բան եմ ասում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։