Search
Close this search box.

Տիգրան Ավինյանը՝ քաղաքացիների դժգոհությունների մասին

Քաղաքային իշխանությունը կատարվող փոփոխություններով միայն մեկ խնդիր է լուծում՝ հանրային տրանսպորտի որակի խնդիր, և յուրաքանչյուր ռեֆորմ որոշակի ադապտացիոն շրջան պետք է անցնի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի վճարային համակարգում կատարվող փոփոխություններին և մարդկանց

«Ես հասկանում եմ, որ այս երկու ամսվա ընթացքում այդ դժվարություններն ունենալու ենք»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը նշեց, որ հայցում է երևանցիների ներողամտությունը և խոստանում՝ այս ամենից հետո բարեփոխված տրանսպորտ ենք ունենալու։
Նա հիշեցրեց` հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդնումը ենթադրում է նոր տեսակի վճարային համակարգեր, նոր սակագներ տարբեր ժամանակահատվածների համար՝ օրական, շաբաթական, ամսական։

«Մենք արդեն 30-40 տարի է՝ վճարում ենք 100 դրամ»,- նշեց Ավինյանը՝ խոսելով նաև սպասվող սակագնային փոփոխությունների մասին։
Նա անդրադարձավ նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնած ստորագրահավաքին։
«Ինչո՞ւ էր Մարությանն իր ղեկավարման օրոք գնում գազելներ, որոնց 30-40 տոկոսն այսօր անսարք են»,– ասաց Ավինյանը։