Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանին ազատել է աշխատանքից։ Ասում են՝ որոշումը նա կայացրել է ժամեր առաջ։

Ավելի վաղ հայտնել էինք Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մասին։ Քաղաքապետը նաև տեսաուղերձ էր հղել՝ նշելով, որ «դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր»: «Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած ցանկացած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան»,- ասել էր Ավինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։