Past.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պաշտոնանկությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ:
Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սա միակ պաշտոնանկությունը չէ. «տոմսային» գործընթացի հետ կապված քաղաքապետարանում նոր «գլուխներ են թռչելու»:
Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, որը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: