«Տասնյակ տարիներով քանդած ճանապարհները կառուցում ենք, մայթը կառուցում, վերականգնում ենք, հետո գնում, տեսնում ենք՝ մեկը մի ավտո ավազ թափել ա մայթի վրա, մեկը ասֆալտի վրա բետոն ա անում։ Հետո որ տեղի պաշտոնյանին ասում ես՝ էս ինչա՞, աչքերը ճպճպացնում ա»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով նոր կառուցված ճանապարհները անձնական նպատակներով քանդելու, փչացնելու խնդրին։ «Հանրային տարածքը չի կարելի վերցնել տենց անձնական նպատակներով։ Մարդը մայթով քայլում ա, մեկ էլ տեսնում ա 61 թականի արտադրության Գազ 66-ի ռամա՝ դրած մայթի վրա։ Բա պապուց հիշատակ մնացած ռաման ա։ Է տարեք ձեր տանը դրեք, կախեք պատից պապու հիշատակը»,- ասաց Փաշինյանը։ «Չի կարելի սենց անտարբեր լինել, բա տեղի մարդիկ ինչո՞վ են զբաղված, մարզպետ կա, համայնքի ղեկավար կա, ավագանի կա։ Վախենում են էդ պապու թոռան ձայնը կորցե՞ն ընտրություններին»,- շարունակեց նա՝ մարզպետներին հորդորելով շրջել մայթերով ու նման դեպքերում վարչական միջոցներ կիրառել։