Տեսնես այսօր, այդ տերմինները շրջանառության մեջ դրած Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը դատապարտե՞լ է նրա խոսույթը․ Կարեն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Փաշինյանը վերջապես հանդիպեց Ալիևին՝ վերջինիս այն երեք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը պարունակող հայտարարություններից հետո, որոնց Փաշինյանը մինչ այդ պատասխանում էր «անվտանգ հեռավորությունից»։
Վերջերս նաև հայամետ նախաձեռնություններով հայտնի ԵԽԽՎ պատվիրակը վարչապետ Փաշինյանին հարցնում էր, թե արդյոք «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը նույնչափ բխում է Հայաստանի շահերից, որքան Ադրբեջանի շահերից։
Այս հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանը դատապարտեց ԵԽԽՎ պատվիրակի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչպես նաև հետաքրքրվեց, թե այդ տերմինը որտեղից է հայտնվել։
Հիմա տեսնես այսօր, այդ տերմինները շրջանառության մեջ դրած Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը դատապարտե՞լ է նրա խոսույթը՝ հորդորելով կիրառել համաձայնեցված բառամթերքը։ Արդյո՞ք Փաշինյանը ստացել է իր հարցի պատասխանը՝ թե ինչ նկատի ունի Ալիևը «Զանգեզուրի միջանցք» ասելով։
Քանի որ մամուլի հաղորդագրության մեջ, կարծես, այդ մասին որևէ հիշատակում չկար…

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։