ՏԵՍԱՍՆՅՈՒԹ. «Շատ ամոթ է, երբ մարդիկ անվճար են երթևեկում». դպրոցի ուսուցչուհի

«Շատ ամոթ է, երբ մարդիկ բարձրանում են ավտոբուս, ասում, որ բոյկոտին են մասնակցում ու անվճար երթևեկում»։ Այս մասին Նոր Նորք վարչական շրջանի կանգառասրահներից մեկում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավանի դպրոցներից մեկի ուսուցիչը, որը կողմ է հանրային տրանսպորտի թանկացմանը։

«Եթե պետք է, թո՛ղ թանկացնեն։ Էդ 50 դրամը մեզ ոչ մեկիս չի փրկի, բայց եթե դրանով կարող եմ օգնել հաշմանդամներին, թոշակառուներին, միակողմանի ծնողազուրկ երեխաներին…»,–նշեց նա։

Անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հնչեցրած բոյկոտի կոչերին, ուսուցչուհին ասաց.

«Մարությանը թո՛ղ իր ծաղրածու գործերով զբաղվի, երևի ուզում է միավորներ շահի, վարչապետի թեկնածություն դնի»։

Ուսուցչուհին նշեց, որ հավատում է քաղաքային իշխանությունների կողմից ներկայացվող բոլոր թվերին և պատրաստվում է հետևել բոլոր որոշումներին։ Կանգառասրահում կանգած քաղաքացիներից մեկը լսելով ուսուցչուհու կարծիքը, բարկացավ և հակադարձեց. «դու լրիվ իրենց կողմից ես, կառավարության մարդն ես», ինչին ի պատասխան ուսուցչուհին նշեց. «այո, այո, ես իրենցից եմ»։