ՏԵՍԱՆՅՈւԹ․ Տարբերակել չի կարելի, թող նույն թվականի ծնվածների վրա ևս ազդի ծառայության ժամկետի կրճատումը. բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց

Սա անարդարացի բան է, ինչու պետք է նույն երկրում մի երեխան 2 տարի ծառայի, իսկ իր դասըներները դեռ փողոցում ման գան, թող իրենք էլ 1,5 տարի ծառայեն, ու բոլորի վրա ազդի նոր ընդունված որոշումն ու օրենքը: Այս մասին ՊՆ-ի դիմաց՝ ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

«Տարբերակել չի կարելի, թող նույն թվականի ծնվածների վրա ևս ազդի ծառայության ժամկետի կրճատումը, բոլորն էլ զինվոր են ու ուզում են մեկ օր առաջ շուտ գալ իրենց տուն»,- նշել է նա:

Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում են՝ զինծառայողները հոգեբանական ընկճվածություն ունեն այս հարցի շուրջ: Հավելում են՝ զինվորների մեջ նույնիսկ թշնամություն է մտնում անհավասարության պատճառով:

Նշենք, որ այս պահին ՊՆ-ի դիմաց ընթանում է բողոքի ակցիա, ակցիայի մասնակիցների պահանջն է՝ 1,5 տարի ժամկետով ծառայության օրենքի մեջ ընդգրկել նաև մյուս զինծառայողներին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։