ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»։




