«Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարդկանց կողմից քննադատվող իր անվտանգությունն ապահովող ուժերի բազմազանությանը, ասաց, որ պետական պահպանության ծառայությունը առաջին հերթին քաղաքացիների անվտանգությունն է ապահովում, հետո նոր իր. «Երբ որ ես գնում եմ և մտնում եմ դպրոց, հանդիպում եմ երեխաների հետ, կարա՞ լինի տեռակտ: Լավ, ասենք պիտի ինձ պայթեցնեն. ես ջհանդամ, բա էդ երեխե՞քը, պիտի թողնենք, որ դա տեղի ունենա՞»: «Ես ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ժողովո՛ւրդ, պետությունը ես չեմ, պետությունը դուք եք: Իմ անվտանգությունը չեն ապահովում, ձեր անվտանգությունն են ապահովում առաջին հերթին: Եթե ես պետք է չլինեմ վարչապետ, դուք որոշեք, ես չեմ լինի վարչապետ, ոչ թե տեռորիստը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ»,- ասաց Փաշինյանը և զարմանք հայտնեց. «ՀՀ ժողովուրդը ուզում է․ որ ես չլինեմ վարչապետ, չի կարո՞ւմ հասնի դրան․․․Նրանք, ովքեր բողոքում են, ասում են՝ մենք մեր ժողովրդի մանդատը պետք է արտապատվիրակենք Նաիրի Հունանյանին կամ նրա նման ինչ-որ մեկին: Էս ա՞ պետության մասին մեր պատկերոցումները»: