Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանի Պարույր Սևակ փողոցում բազմահարկ շենք պայթեցնում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ պայթեցում չի իրականացվել․
«Ճոպանների միջոցով շենքը քանդել են։ Փրկարար ծառայությունը, պարեկային ծառայությունը և շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները տեղում են եղել։ Ճանապարհների լվացման աշխատանքներ են իրականացվել» ,-հայտնեց Հայկ Կոստանյանը։