Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդհանուր վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ. ի՞նչ են թալանել Հրաչյա Հակոբյանի տնից

«Իմ տնից գումար են գողացել, մի քանի ոսկյա շթղա և մեկ ժամացույց. ընդհանուր վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ իրականությանը համապատասխանում են լուրերը, որ թալանել են իր առանձնատունը և որքա՞ն վնաս են պատճառել նրան։

Հրաչյա Հակոբյանի խոսքով, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29–ին, հանցագործության մասին հաղորդում ներկայացվել է հունվարի 14-ին։

«Կարծում եմ՝ գիտեին, որ այդ օրերին երկրում չեմ լինում»,–նշեց Հրաչյա Հակոբյանը։

Լրագրողի հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ նրա ունեցած կապերի շնորհիվ գործը արագ բացահայտվի, գողոնն էլ ամբողջությամբ վերադարձվի, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ ոստիկանությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե մեկը պատգամավոր է, կամ որևէ պաշտոն է զբաղեցնում, պետք է դրանով պայմանավորված…»։