ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի «Մոնտե Կառլո» խաղատանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի Մոնտե Կառլո հանրահայտ կազինոյում։

«Հայաստան Նյուզ»-ի տվյալներով՝ պատգամավորը մի քանի օր է անցկացրել Մոնակոյում, այցելել է խաղատուն, կադրերն արվել են «Մոնտե-Կառլո» խաղատան շենքում և դրան հարող ռեստորանում։

Հատկանշական է, որ պատգամավորը չի ներկայացել մարտի 4-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նստաշրջանին։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԱԺ՝ պարզելու, թե արդյոք Խաչատուր Սուքիասյանն իրազեկե՞լ է ԱԺ աշխատակազմին բացակայելու մասին և ի՞նչ հիմքով է բացակայել նիստերից։

Աժ լրատվականից, հարցմանն ի պատասխան, մարտի 11-ին հայտնել են․ «ՀՀ ԱԺ աշխատակազմն այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բացակայության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստացել»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։