Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքը վճարելով 15 օրում՝ վարորդները կօգտվեն 30% նվազեցումներից. ՆԳՆ

Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով։ Բոնուսային բաղադրիչից կարող եք օգտվել՝ գրանցվելով roadpolice.am համակարգում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

«Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․ էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։

Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: