ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրանսպորտ չկա, 100-ավոր մարդիկ մնացել են կանգառներում

Վաղ առավոտից Երևանի կանգառները մարդաշատ են, շատերը չեն կարողանում հասնել աշխատանքի։ Ինչպես տեղեկացանք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը գրում է․ «Հարգելի՛ երևանցիներ, այսօր առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել և շատերը դուրս չեն եկել աշխատանքի։
Ձեր օրվա սկիզբը կազմակերպեք՝ հաշվի առնելով այս հանգամանքը։
Հ.Գ. օրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս (և ոչ միայն այս) ոլորտի «բարեփոխումը»»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։