Ախուրյանի բնակչուհի Անահիտ Իգիթյանը՝ ախուրյանցի Անոն, փոշմանել է օրեր առաջ տված հարցազրուցի համար։ Հիշեցնենք՝ նա ասել էր, որ մեշոկով փող էլ տան այլևս Փաշինյանին չի ընտրի։
Տիկ-տոկի իր էջում հայտարարել է, որ ոչինչ չի փոխվել՝ ինքը փաշինյանական է․ «Նախ ուզում եմ ներողություն խնդրեմ պարոն Փաշինյանից, շնորհակալություն իրա գործերի, արած լավ բաների համար։ Պարոն Փաշինյան, ես չեմ հասկցե ինչ եմ խոսացել, հիվանդ պառկած եմ եղել, եկել են հյուր, չգիտեմ թշնամի էին, թե՝ հյուր, լրագրող էին, թե՝ ինչ։ Խոսացել եմ, սխալ եմ եղել, խնդրեմ գը ներող եղի, տաքության մեջ եմ եղել, ինչ ըսել են, ըդիգ եմ ըսել, չեմ հասկցել՝ ինչ եմ խոսացել։ Ախուրյանից եմ, Անոն եմ, ինչ եմ, ես Փաշինյանից եմ։ Եղել ես վարչապետ, կմնաս վարչապետ, իմ վարչապետ Փաշինյանը»,- ասել է նա։
@ano.igityan